«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Ադրբեջանը որդեգրել է շատ խորամանկ և միաժամանակ պարզ ռազմավարություն

Ադրբեջանը որդեգրել է շատ խորամանկ և միաժամանակ պարզ ռազմավարություն
05.11.2025 | 13:15

Ադրբեջանի նպատակն այս փուլում հետևյալն է․

ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջի իրագործմամբ ստանալ լեգիտիմություն ՀՀ ներքին գործերին իրավական և քաղաքական տեսանկյունից միջամտելու համար,

Հայաստանի ենթակառուցվածքները կապելով Ադրբեջանի և Թուրքիայի տարածքին նպաստել ՀՀ և Վրաստանի, ՀՀ և Ռուսաստանի, ՀՀ և Իրանի հարաբերությունների խարխլման, անվստահության մթնոլորտի ձևավորման և լայն առումով՝ Հայաստանի «արյունատար անոթների» զարկը լիակատար հսկողության տակ վերցնել։

Էներգետիկ և լոգիստիկ «փոխկապակցվածությունը» (ինչպես պատկերացնում է Իլհամ Ալիևը) Հայաստանին վերջնականապես դարձնում է կենսունակությունից զրկված անկլավ, որը շրջապատված կլինի մի կողմից «նախկին բարեկամներով», որոնց հետ արդեն իսկ ՀՀ այսօրվա իշխանությունները հարաբերությունների լարում են ստեղծում և անվստահություն ՀՀ նկատմամբ, և մյուս կողմից Հայաստանն իր սեփական նպատակների համար անխնա շահագործող թշնամի պետությունները, որոնք միայն լոյալ հարևանի դիմակ են կրում։

Հաջորդը՝ հայերին հոգեպես զինաթափելն է։ Սա տեղեկատվական պատերազմների հիմնական նպատակն է՝ ոգու կապիտուլյացիա։ Այս դեպքում մարդը կորցնում է պայքարելու կամքը, ցանկությունը և հավատը պայքարի նկատմամբ։ Նա կառչած է ամեն գնով խաղաղության գաղափարին, նույնիսկ եթե այդ խաղաղությունը դանդաղ մահն է։ Սա ապագա հարձակումների դեպքում առանց դիմադրության հաղթանակի ռազմավարությունն է, որի մասին շատ էր խոսում չինացի անտիկ ստրատեգ Սուն Ցզին․

«Պատերազմների մեջ ամենաբարձր հմտությունը թշնամու դիմադրությունը կոտրելն է առանց մարտի», այնուհետև վարպետն ասում է․

«Լավագույն ռազմավարությունը թշնամու ծրագրերը խափանելն է, հաջորդը՝ դաշինքները խարխլելը, հետո՝ նրա բանակը պարտելը։ Իսկ ամենավատը՝ նրա ամրոցը գրավելը»։

Հաջորդ փուլը ՀՀ տարածքում ադրբեջանցի կամ ադրբեջանական ծագում վերագրվող անձանց միգրացիան է, որը ՀՀ կողմից անվերահսկելի կլինի, կամ զուտ տեսական վերահսկողությամբ։ Այս միգրացիոն հոսքն ամբողջությամբ պլանավորված և հատուկ վերահսկողությամբ կիրականացնեն Թուրքիան և Ադրբեջանը։

Նպատակն այն է, որպեսզի Հայաստանը վերադառնա 1918-1920–ական թվականների վիճակին, երբ Առաջին Հանրապետության իշխանությունները մի կողմից ստիպված էին կռվել Նախիջևանում կենտրոնական կառավարության դեմ ապստամբած և հայկական գյուղերը ասպատակող թյուրք ելուզակների դեմ, մյուս կողմից Վարդենիսում, Սյունիքում, Վայոց Ձորում սպանություններ ու բռնություններ գործադրող թյուրքական ելուզակների դեմ։

Ի դեպ՝ Նախիջևանի թյուրքականացումը և, ի վերջո, Ադրբեջանի խնամակալության տակ դնելը, Արցախի թյուրքականացման փորձերը և ինքնավար մարզի կարգավիճակով Ադրբեջանին նվիրելը հենց ի շնորհիվ տարածաշրջանի դեմոգրաֆիան փոխելու կովկասյան թաթարների, հիմա՝ ադրբեջանցիների քաղաքականության արդյունքն էր, որին մեծապես աջակցում էր երիտթուրքական, իսկ այնուհետև քեմալական Թուրքիան։

Իսկ վերջին էտապը, որի մասին կարելի է պատկերացում կազմել Ադրբջանի, Թուրքիայի ինչպես ժամանակակից հռետորաբանությունից, այնպես էլ Քեմալի, Քյազիմ Կարաբեքիրի և մյուսների գործողություններից, հուշերից և նամակագրություններից դեռևս 1920–ական թվականներից։

Այո՛, նրանք «արևմտյան ադրբեջան» եզրույթը հստակ նպատակներով են ներմուծել և նրանց նպատակը Հայաստանի վերջնական և անշրջելի կլանումն է։

Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության քարոզիչները հենց այս նպատակին են ծառայում՝ կամա թե ակամա։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 133

Մեկնաբանություններ